«X-Men:Days of Future Past»-ը կունենա շարունակություն

Ռեժիսոր Բրայան Սինգերն իր Twitter էջում հրապարակել է տեղեկություն այն մասին, որ 2016-ին կնկարահանվի «X-Men» ֆիլմաշարի հաջորդ մասը՝ «X-Men: Apocalypse» անվանմամբ:

Սինգերի հրապարակումից կարելի է ենթադրել, որ Իքս-մարդիկ այս անգամ պայքարելու են հինավուրց և ուժեղ մուտանտ Ապոկալիպսիսի դեմ: Որևէ այլ տեղեկություն դերասանական կազմի և այլ մանրամասների մասին, առայժմ, չկա:

Նշենք, որ ֆիլմի երկրպագուները դեռևս սպասում են՝ «X-Men: Days of Future Past»-ի թողարկմանը, որի պրեմիերան կայանալու է 2014. մայիսի 24-ին: