«ՎԿոնտակտե»-ն կստեղծի բրենդային բջջային խաղեր

vkontakte«ՎԿոնտակտե» սոցցանցը կստեղծի iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված խաղեր: Այս մասին հաղորդել է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը:

Խաղերի մշակմամբ կզբաղվի All Correct Localization ընկերությունը, որն այս մասին հայտարարել է Twitter միկրոբլոգային ծառայությունում: Ինչպես գրել էինք ավելի վաղ, 2013թ. սոցցանցը 1,9 միլիարդ ռուբլի է վճարել խաղերի մշակողներին, ինչը 35%-ով ավելի է, քան նախորդ տարի: Բացի այդ՝ 2013-ի հոկտեմբեր ամսին խաղերի համար վճարող օգտագործողների թիվը կազմել է մոտ 2 միլիոն, ինչը 65%-ով ավելին է, քան 2012-ի հոկտեմբերին:

Սոցցանցերի օգտագործողները օրական միջինում 7 անգամ օգտվում են հավելվածներից: Ավելին՝ «ՎԿոնտակտե»-ի օգտագործողներից 35 միլիոնն օգտվում է սոցցանցի խաղերից, ընդ որում՝ 11 միլիոնը խաղում է այս կայքում ամեն օր:

Աղբյուրը՝ Rian.ru