Honda-ն ստեղծել է iPhone-ի անվտանգության բարձիկներ

Honda ընկերությունը որոշել է ուրախացնել iPhone օգտագործողներին՝ ստեղծելով այս սմարթֆոնի համար հետաքրքիր անվտանգության համակարգ: Ճապոնական ընկերության դիզայներները լուծել են ժամանակակից սմարթֆոնների ամենամեծ խնդիրը՝ ընկնելու դեպքում պաշտպանված լինելը:

Փորձագետները հաշվել են, որ սմարթֆոնները 80% դեպքերում վնասվում են վայր ընկնելու պատճառով: Ուստի նրանք առաջարկել են ապահովել սմարթֆոնի անվտանգությունը փոքրացված բարձիկների միջոցով, որոնք տեղադրված են հատուկ պատյանի մեջ:

Honda-Smartphone-Case-N-590x393

Case N անունով պատյանը միանում է սմարթֆոնին և հատուկ հավելվածի միջոցով հետևում ներդրված սենսորներին, որոնք հաղորդում են տարածության մեջ սարքի գտնվելու կոորդինատների մասին:

Եթե սենսորները «զգում» են անկանոն շարժում, համակարգը տեղեկացնում է պատյանին սմարթֆոնի ընկնելու մասին, և նույն պահին անվտանգության բարձիկները բացվում են: Ներկա պահին պատյանը մշակման փուլում է և այնքան էլ ներկայանալի տեսք չունի: Սակայն ընկերությունն աշխատում է պատյանի չափսերի փոքրացման ուղղությամբ, որպեսզի այն շուկայում հաջողությամբ վաճառվի:

Աղբյուրը՝ Techcrunch.com