Թողարկվել է «Մատրիցա»-ի հեղինակների նոր ֆիլմի թրեյլերը (վիդեո)

Jupiter Ascending

Թողարկվել է «Յուպիտերի ծագումը» նոր գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին թրեյլերը: Այս նոր կինոժապավենի հեղինակներն են «Մատրիցա» ֆիլմի ռեժիսորներ Էնդի և Լանա Վաչովսկիները:

Ֆիլմը պատմում է տիեզերական վարձու զինվորի մասին (դերակատար՝ Չենինգ Տատում), ով գալիս է Երկիր մոլորակ Յուպիտեր Ջոնսին սպանելու համար: Վերջինս ռուս էմիգրանտ է (դերակատար՝ Միլա Կունիս), որն ունի տիեզերքի ապագա կառավարչուհու ԴՆԹ:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2014թ. հուլիսին: