Համակարգչային մկնիկը դարձավ 45 տարեկան

1968 թվականի դեկտեմբերի 9-ին Սիլիկոնային հովտում անցկացվում էր ինտերակտիվ հաշվողական տեխնիկային նվիրված համաժողով, որի ընթացքում Դուգլաս Էնգոլբարտը ներկայացրեց առաջին համակարգչային մկնիկը, որի տեսքը շատ էր տարբերվում ներկայիս մկնիկից:

mouse

Այդ ժամանակվանից ի վեր մկնիկը դարձավ համակարգչային տեխնիկային անբաժանելի մաս: Էնգեբարտի ներկայացրած սարքը պատրաստված էր փայտից և ուներ մեկ կոճակ: Այս գյուտն արտոնագրվեց 1970-ին, իսկ առաջին մկնիկը համակարգչային հավաքածուի մեջ վաճառվեց 1981-ին՝ Xerox 8010 SIS մինիհամակարգչի հետ:

Xerox ընկերության առաջին մկնիկներն արժեին 400 դոլար, ինչը համարժեք է այսօրվա 1000 դոլարին: Սակայն Apple-ը խլեց Xerox-ից ամենահայտնի համակարգիչներ արտադրող դառնալու հնարավորությունը և 1983-ին թողարկեց սեփական մկնիկը:

apple mouse

Աստիճանաբար մկնիկն ընդունեց ներկայիս տեսքը: Ժամանակի ընթացքում հայտնվեցին օպտիկական մկներ, լազերային մկներ, անլար մկներ և այլն:

 Աղբյուրը՝ huffingtonpost.com