Ստեղծվել է պատկերը երաժշտության վերածող սարք (վիդեո)

SYNAESYNTH-623x350Ավստրալացի գրաֆիկ դիզայներ Դենիել Կերիսը նախագծել է MIDI-ստեղնաշար, որը գունավոր լուսանկարը վերածում է ձայնի:

Երաժշտական սարքը գրաֆիկական ֆայլը բաժանում է 16 մասերի, որոնցից ամեն մեկը համապատասխանում է MIDI-ստեղնաշարի համապատասխան ստեղնի ձայնին: Սեղմելով սարքի որևէ կոճակին՝ այն ճանաչում է պատկերի համապատասխան դաշտի գույնը և վերարտադրում ձայնի:

Synaesynth կոչով այս սարքը մեծացնում է պատկերի պիքսելները, որպեսզի ավելի հստակ կարողանա գույները վերարտադրել ձայների: Բացի դրանից, սարքը թույլ է տալիս գունավոր տեսաժապավենը հնչեցնել որպես երաժշտություն:

Նշենք, որ Դենիել Կերիսը զբաղվում է նաև արդյունաբերական դիզայնով, ծրագրավորմամբ և ձայնի արվեստով:

Աղբյուրը՝ lookatme.ru