5 լավագույն torrent-ծրագրեր Android-ի համար

Օրեցօր սմարթֆոներն ավելի հաճախ ենք օգտագործում ֆիլմեր դիտելու համար: Իսկ որտե՞ղ ենք ամենից հաճախ փնտրում նոր թողարկված ֆիլմերը. իհարկե, Torrent-աղբյուրներում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ինտերնետային կապը կայուն չէ, նախընտրելի է ներբեռնել ֆիլմը: Իսկ թե որ torrent-ծրագրերով, ծանոթացեք այս հոդվածում:

µTorrent

Այս ծրագիրը շատերին է ծանոթ իր վեբ տարբերակով՝ անհատական համակարգչների համար: Բջջային տարբերակը նման է համակարգչայինին. այն թույլ է տալիս բացել բագնետ-հղումներն ու ներբեռնել ֆայլեր, ինչպես նաև որոնում կատարել ինտերնետում: Ինտերֆեյսը շատ հարմար է օգտագործման համար. Հավելվածի բացասական կողմերից է գովազդը:

Torrents-01

Ներբեռնել uTorrent հավելվածը

aTorrent

Այս ծրագիրը բավական նման է նախորդին, սակայն ավելի հարմար է օգտագործման համար: aTorrent -ում կարելի է որոնում կատարել այնպես, որ արդյունքների էջը բացվի դիտարկչում: Իսկ մագնետ-հղումը բացելիս հավելվածը ցույց կտա ներբեռնվող ֆայլի մասին մանրամասն ինֆորմացիա, որը հասանելի կլինի նաև հետո՝ ներբեռնման տողին սեղմելու դեպքում:

aTorrent-ն ունի նաև hot-ստեղններ, օրինակ հղումը ջնջելու համար անհրաժեշտ է միայն մատով համապատասխան շարժում անել: Գովազդն այստեղ նույնպես ցուցադրվում է, ինչպես նախորդ հավելվածում:

Torrents-02

Ներբեռնել aTorrent հավելվածը

tTorrent Lite

tTorrent հավելվածը մի փոքր տարբերվում է նախորդ երկուսից: Օրինակ՝ մագնետ-հղումների որոնումն այստեղ կատարվում է ոչ թե դիտարկչի, այլև հատուկ Transdroid ծրագրի միջոցով, որը տեղադրվում է հավելվածում add-on-ի տեսքով:

Այնպես որ որոնում կատարելու համար պետք չէ այլևս օգտվել դիտարկչից: Յուրաքանչյուր ներբեռնվող ֆայլի մասին կտրամադրվի մանրամասն ինֆորմացիա, hot-ստեղները նույնպես հարմար են օգտագործման համար:

Ընդ որում՝ tTorrent Lite-ը տեղադրելիս՝ հավելվածը կհարցնի՝ ցանկանում եք ֆայլերը ներբեռնել միայն wi-fi-ի առկայության դեպքում, թե ոչ:

Torrents-03

Ներբեռնել tTorrent Lite հավելվածը

BitTorrent

Այս հավելվածը շատ նման է uTorrent ծրագրին, ու դա զարմանալի չէ, քանի որ երկուսի նախագծող ընկերությունը նույնն է: Միակ տարբերությունը գունային ֆոնն է: Եթե µTorrent-ը սև ու կանաչ գույներում է, BitTorrent-ը սև-մանուշակագույն է:

BitTorrent-ով նույնպես հնարավոր չի լինի բացել հեռախոսի հիշողության մեջ պահվող torrent-ֆայլերը, այլ միայն URL-հղումները:

Torrents-04

Ներբեռնել bitTorrent հավելվածը

aDownloader

aDownloader հավելվածում կգտնեք բոլոր ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ են ֆայլերի ներբեռնման համար: Այն հեշտությամբ բացում է հեռախոսում պահպանված torrent-ֆայլերը և ունի հարմար ինտերֆեյս:

Torrents-05

Ներբեռնել aDownloader հավելվածը