BioPen` խելացի բժշկական գրիչ

BioPen 02

Գորդոն Ուոլեսի գլխավորությամբ մի քանի ավստրալացի գիտնականներ ստեղծել են BioPen սարքը, որը վնասվածքին դիպչելիս արագացնում է ոսկորների և կռճիկների վերականգնումը: Այսինքն՝ այն թույլ է տալիս տեղում իմպլանտներ ստեղծել ոսկորի վրա:

BioPen-ն աշխատում է 3D-տպիչի նման, միայն թե պլաստիկի փոխարեն օգտագործում է կենդանի բջիջներ, օրինակ ջրմուռների հյութամզվածք, որը պատված է պաշտպանիչ գելային շերտով: «Գրչի» օգնությամբ բժիշկը կարողանում է այս նյութով լցնել վնասված հատվածները: Իսկ գրչի մեջ տեղադրված ուլտրամանուշակագույն լույսը հաջորդաբար ամրացնում է «մածուկի» շերտերը:

BioPen

Տեղադրվելուց հետո բջիջները հայտնվում են վնասված հատվածում և սկսում կիսվել՝ առաջացնելով ոսկորի նյարդային և մկանային հյուսվածք: Այժմ գիտնականները կատարելագործում են իրենց մշակումը, որպեսզի այն փորձարկվի վիրաբույժների կողմից:

Աղբյուրը՝ media.uow.edu.au