Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի վաճառքը

2013թ.-ի հոկտեմբերի 31-ից Microsoft ընկերությունը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի վաճառքը: Սա նշանակում է, որ համակարգչային խանութներին այլևս չի տրամադրվի այս ՕՀ-ը վաճառելու իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք Microsoft-ի պաշտոնական կայքից:

Ընկերության նպատակն առաջին հերթին Windows 8.1 տարբերակի առաջխաղացումն է: Վաճառքի դադարեցումը, սակայն, չի կանգնեցնի ՕՀ-ի վաճառքը վերավաճառող կազմակերպությունների կողմից: Փորձը ցույց է տվել, որ կատարվում է հակառակը: Օրինակ՝ այժմ Amazon կայքում առաջարկվում են Windows 7-ի տարբեր տարբերակներ: Որոշ ինտերնետային խանութներ առաջարկում են նույնիսկ գնել Windows 8, որը հնարավորություն կտա վերադառնալ Windows 7-ին:

Նշենք, որ Windows XP-ի վաճառքը դադարեցվել է 2008թ., սակայն դա բոլորովին էլ չի ազդել այս ՕՀ-ի տարածվածության վրա: Ավելին՝ Չինաստանում մինչ այժմ այն ամենատարածված օպերացիոն համակարգն է:

Աղբյուրը՝ windows.microsoft.com