Orange Ինտերնետի առաջին 10 000 նոր բաժանորդներն ընդմիշտ կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ

Orange Ինտերնետի առաջին 10 000 նոր բաժանորդներն ընդմիշտ կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ

Բոլոր նրանք, ովքեր այսօրվանից մինչև 2014թ. հունվարի 31-ը մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ ընդմիշտ:

«Ասում են, որ Նոր Տարին պետք է «առատությամբ» սկսել, ու գիգաբայթերի այս առատությունը վստահաբար շատ է պետք գալու: Ավելին, այս առատությունը մեր բաժանորդների հետ կլինի ոչ միայն 2014թ, այլ ընդմիշտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք Orange-ի բաժանորդ են: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ փաստաթղթեր, տարատեսակ  նյութեր ու ֆայլեր ներբեռնել ինտերնետից, երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկը հասանելի է լինելու միայն առաջին 10 000 բաժանորդների համար:

Minno 8 tablet

Ամանորի առթիվ Orange-ն առաջարկում է նաև միայն դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 31-ը ձեռք բերել Minno 8 պլանշետը հատուկ գնով: Այս պլանշետն արտադրված է վերջերս ներկայացված Armtab պլանշետն արտադրող Technology and Science Dynamics ընկերության կողմից: Minno 8 պլանշետը հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ գնով Orange Ինտերնետին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում: Առաջին դեպքում պլանշետի գինը կլինի 89 000 դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ 79 000 դրամ: Minno 8 պլանշետը կարելի է ձեռք բերել նաև MyFi-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ միաժամանակ ձեռք բերելով պլանշետը 89 000 դրամով, իսկ MyFi սարքը՝ սկսած 1 դրամից: Minno 8 պլանշետն առանց բաժանորդագրության արժե 109 000 դրամ:

«Մեր ամանորյա առաջարկում մենք ներառել ենք Minno 8 պլանշետը և հուսով ենք, որ այսպիսով մեր բաժանորդների հետ միասին կաջակցենք հայկական արտադրության պլանշետների խթանմանը շուկայում», ավելացրեց Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբկայքում. http://orangearmenia.am/promos/twice-more-high-speed-internet/