Orange-ն առաջարկում է ամբողջ 2014թ. իրար հետ խոսել անվճար

Orange-ն առաջարկում է ամբողջ 2014թ. իրար հետ խոսել անվճար

Բոլոր նրանք, ովքեր 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ. հունվարի 15-ը կմիանան Orange-ին և ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կակտիվացնեն Orange «Իրար հետ» փաթեթ (2-4 անդամներով), մի ամբողջ տարի իրար հետ կխոսեն անվճար այնքան, որքան ցանկանան: Ավելին, նրանք նաև ձեռք կբերեն փաթեթում ներառված իրենց բոլոր մտերիմների հետ Փարիզ մեկնելու հնարավորություն (ուղեգիրը ներառում է ինքնաթիռի տոմս և հյուրանոց): Ուղեգիր կստանան նշված ժամանակահատվածում ակտիվացված 1 000-րդ և 10 000-րդ փաթեթների բոլոր անդամները:

«Ամանորը տոն է, որը բոլորս նշում ենք ընտանիքի կամ ընկերների հետ: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ ամենաշատն են գնահատում ընտանիքի, բարեկամների ու մտերիմների հետ մոտ լինելը: Մեր ամանորյա առաջարկով մենք հնարավորություն ենք տալու մեր բաժանորդներին ամբողջ 2014 թվականին մոտ լինել իրենց սիրելի մարդկանց: Իսկ նրանցից ոմանք նաև կստանան ամանորյա ամենաշքեղ նվերը՝ ուղևորություն դեպի Փարիզ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Իրար հետ անվճար խոսելու առաջարկը կգործի կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր կարող են փաթեթում ներառել նաև Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական ծառայություններից օգտվող բաժանորդների: Մինչև հունվարի 15-ը  Orange-ին միանալու դեպքում բաժանորդն ամբողջ 2014 տարվա ընթացքում անվճար կխոսի իր Orange «Իրար հետ» փաթեթի անդամների հետ, անգամ եթե ստեղծի այլ փաթեթ կամ միանա այլ փաթեթի:

Orange «Իրար հետ» փաթեթ ստեղծելու կամ նոր անդամ հրավիրելու համար պարզապես անհրաժեշտ է հավաքել *140#: Orange «Իրար հետ» փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. http://orangearmenia.am/promos/talk-to-each-other-for-free/