«Ջեք Ռիչեր»-ը վերադառնում է

Jack RicherParamount ստուդիան և Skydance Productions կինոընկերությունը համատեղ կնկարահանեն ռեժիսոր Քրստոֆեր ՄակԿուորիի «Ջեք Ռիչեր» ֆիլմի շարունակությունը՝ 2-րդ մասը: Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է լինելու Լի Չայլդի «Երբեք մի վերադարձիր» վեպը, որը թողարկվել է 2013թ. սեպտեմբերին:

Լի Չայլդն իր 18-րդ գրքում Ռիչերին ուղարկում է Վիրջինիա նահանգում գտնվող (ԱՄՆ) զորամաս, ուր ժամանակին ծառայել էր Ջեքը: Ռիչերն ընկնում է տարբեր արկածների մեջ և ստիպված է լինում վերհիշել իր անցյալը: «Ջեք Ռիչեր»-ի գլխավոր դերում կրկին կլինի դերասան Թոմ Կրուզը:

Նշենք, որ «Ջեք Ռիչեր» ֆիլմի առաջին մասի հիմքում «Կրակոց» գրքի սյուժեն էր: Այն համաշխարհային կինովարձույթներում հավաքեց 218մլն. դոլար: Ֆիլմի բյուջեն կազմել էր 60մլն. դոլար:

Աղբյուրը՝ kinopoisk.ru