Apple-ը 12 օր շարունակ նվերներ կտա օգտագործողներին

apple_logo_redApple ընկերությունն, ավանդության համաձայն, iOS օգտագործողներին հնարավորություն է տալիս 12 օր շարունակ անվճար բեռնել տարբեր հավելվածներ: Դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը օգտագործողները կկարողանան բեռնել երգեր, գրքեր, հավելվածներ ու ֆիլմեր բոլորովին անվճար, սակայն դրա համար անհրաժեշտ է բեռնել հատուկ ծրագիրը:

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա անվճար առաջարկվող բովանդակությունը հնարավոր կլինի բեռնել 24 ժամվա ընթացքում: Ծրագիրն ամեն օր կթարմացվի նոր անվճար բեռնվող առաջարկներով:

Հավելվածը, որը կարող եք բեռնել այս հասցեով՝ https://itunes.apple.com/ru/app/12-days-of-gifts/id777716569?mt=8, աշխատում է iPhone-ի, iPad-ի և iPod-ի բոլոր տարբերակներում:

Աղբյուրը՝ itunes.apple.com