Թողարկվել է Kubo էլեկտրոմոբիլը (վիդեո)

Թողարկվել է Kubo էլեկտրոմոբիլը (վիդեո)

Kubo

Lit Motors ընկերությունը, որը սթարտափ է և զբաղվում է էլեկտրական մեքենաների պատրաստմամբ, թողարկել է էլեկտրոմոբիլ, որի անունն է Kubo: Մեքենան ունի հետաքրքիր դիզայն, երկու անիվ և բեռներ տեղադրելու բավական մեծ հարմարանք, որը տեղավորված է նստատեղի տակ:

Lit Motors-ը Kubo մեքենաները արտադրելու համար ֆինանսական միջոցների կարիք ունի, ավելի կոնկրետ՝ 300.000 դոլար, որից առայժմ հավաքվել է ընդամենը $45,000-ը: Նշենք, որ միջոցների հավաքման համար մնացել է ընդամենը 8 օր: Սարքը կարող է դառնալ ցանկացողների սեփականությունը 5000 դոլար վճարելու դեպքում:

Ընկերության մարքեթինգի մենեջեր Ռայան Ջեյմսի խոսքով՝ Lit Motors-ն ամեն ինչ կանի, որպեսզի Kubo-ն ապագայում կարողանա հասանելի լինել հասարակության լայն զանգվածներին:

Աղբյուրը՝ TechCrunch.com

Բաժիններ: Ավտո-Մոտո