Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամերիկյան առաջատար TRENDnet-ը պաշտոնապես Հայաստանում է` Ֆայնում

Fine and TrendnetTRENDnet-ը ցանցային սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողներից է, ում արտադրանքը ներկայացված է ավելի քան 135 տարբեր երկրներում, այդ թվում արդեն նաև Հայաստանում `պաշտոնապես համագործակցելով Ֆայն ընկերության հետ: TRENDnet-ը արժանացել է «տարվա լավագուն արտադրող» մրցանակի՝ որպես ցանցային լուծումների մատակարար 2013թ. գարնանը՝ Մոնակոյում կայացած SS ոլորտի ԵՄԱԱ երկրների խոշորագույն համաժողովում: Օրերս Ֆայնի գրասենյակում հարցազրույց ունեցանք այդ ընկերության տնօրեն Հ. Հայրապետյանի և TRENDnet-ի Հայաստանում ներկայացուցիչ Ա.Սարգսյանի հետ:

Ժամանակակից աշխարհում գնալով ավելի կարևոր է դառնում տվյալների փոխանցման անվտանգ համակարգերի ստեղծումը: Որքանո՞վ են անվտանգ TRENDnet-ի ապրանքները և որո՞նք են Ձեր հիմնական մրցակցային առավելությունները:

Հուսալիություն, ինովացիա, հարմարավետություն շահագործման մեջ. հավատացեք սրանք լոզունգներ չեն: Եթե խոսենք հուսալիության մասին, ապա այսօր տվյալների փոխանցման այնպիսի կատարյալ անվտանգ համակարգ, ինչպես TRENDnet-ի դեպքում է, գրեթե գոյություն չունի: Մեծ ցանկության դեպքում,  ցանկացած Wi-Fi սարքի անվտանգությունը կարելի է «կոտրել» 1-2 ժամում: Իսկ TRENDnet-ի հուսալիության գործակիցը շատ բարձր է:

Եթե անդրադառնանք շահագործման հարմարությանը, ապա նշենք, որ մեր արտադրանքի կարգավորումը կատարվում է շատ պարզ, ինտուիտիվ և հասկանալի եղանակով՝ մատչելի բոլորին, այլ ոչ միայն մասնագիտական գիտելիքներով օժտված մարդկանց համար:

Ինչ վերաբերում է նորարությանը՝ դա մեր նախագծող ինժեներների հիմնական ուղենիշն է:

Մենք միշտ առաջ ենք նայում և արդեն ներկայացնում ենք Հայաստանյան շուկայում նոր «clоud»ամպային տեխնոլոգիայով տեսախցիկները (պարզ  կարգավորումով և հեռակառավարումով): Դրանք թույլ են տալիս հանգիստ  հետևել Ձեր տանը, բնակարանին, գրասենյակին կամ երեխայի վարքին՝ մեծ հեռավորության վրա: Կարգավորումը կատարվում է ընդամենը 5 րոպեում՝ այսպես ասած, «տուփից դեռ չհանած»: Նշենք նաև «ծնողական վերահսկողության» կիրառման հնարավորությունը մեր սարքերում:

Արդեն ավանդույթ է դարձել, որ գրեթե ամեն ամիս TRENDnet-ի տեսականին ավելանում է նորույթներով ՝  գնորդին առաջարկվում են նոր լուծումներ: Ո՞րն է Ձեր ներկայացրած վերջին ամենանշանակալի նորարարական լուծումը:

Մենք հաճախ ենք առաջարկում բավական ունիկալ մոդելներ: Օրինակ առաջին AC տեխնոլոգիայով երթուղիչը: Տվյալ տեխնոլոգիան բարելավում է կապը և բարձրացնում տվյալների փոխանցման  արագությունը տեսականորեն մինչև 1750 մբ/վ:  Միայն հատուկենտ  արտադրողներ են հասել նմանատիպ արագության ցուցանիշների:

Դրա հետ մեկտեղ, բացի կապի արագության ցուցանիշներից, մենք կարող ենք հպարտանալ ամենակոմպակտ Powerline շարքի ադապտերով: Ի միջիայլոց, այս դասի սարքավորումները բացառում են տվյալների ռադիոալիքային փոխանցման հետևանքով կողմնակի ազդեցության հնարավորությունը, քանի որ ազդանշանը փոխանցվում է էլեկտրական ցանցի շղթայով:

Սա լավ այընտրանք է այն գնորդների համար, ովքեր խտրական վերաբերմունք ունեն Wi-Fi տեխնոլոգիայի հանդեպ՝ հնարավոր ճառագայթման բացասական դերի հետ կապված:

Նշենք, որ TRENDnet-ի պաշտոնական գործընկեր Ֆայն-ի վաճառասրահներում առկա են միայն գործող մոդելային շարքի ապրանքները: Ցանկացած նոր արտադրանք նախագծողների մի ամբողջ թիմի հսկայական աշխատանքի արդյունք է: Դրա համար մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր ողջ տեսականին՝ բաղկացած ավելի քան  350 անվանումներից` կիրառելի ՏՏ տարբեր ոլորտներում:

TRENDnet-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի շատ երկրներում, այդ թվում արդեն նաև Հայաստանում: Ինչի՞ վրա եք շեշտը դնում հայ գնորդի վստահությունը ձեռք բերելու համար:

Մեր մոտ ապագայի խնդիրը՝ հայկական շուկայում գրավել TRENDnet-ին արժանի տեղ այլ հայտնի  արտադրողների կողքին: TRENDnet-ը ամերիկյան բրենդ է՝ շատ հայտնի ամբողջ աշխարհում որպես ցանցային լուծումների համաշխարհային մատակարար և մենք ունենք առանձնահատուկ առաջարկներ գնորդներին:

Գլխավոր շեշտը դնում ենք սպասարկման բարձր ստանդարտների և մեր արտադրանքի վրա, ինչը զուգակցում է բարձր որակը ,տվյալների փոխանցման բացարձակ հուսալիությունը, ողջամիտ գինը  և երաշխիքային աջակցությունը:

TRENDnet-ի տեսականին հավասարապես բալանսավորված է կորպորատիվ և սպառողական ապրանքների միջև: Դրանից ելնելով՝ առաջարկում ենք լուծումներ՝ նախատեսված ինչպես տան, այնպես էլ կորպորատիվ մեծ ցանցերի համար: