Յուրաքանչյուր 10-րդ սպառող օգտագործում է iPhone-ի վերջին մոդելը

iPhone 5S hands onԱյն, որ iPhone 5s-ն ավելի ճանաչված է, քան iPhone 5c-ն, կասկած չկա: Իսկ թե որքանո՞վ են պահանջված նոր մոդելները, պարզել է հետազոտական ընկերություն Mixpanel-ը:

Ընկերության հաշվարկներով, iPhone 5s-ը կազմում է շուկայում առկա Apple սմարթֆոնների 10%-ը: «Խնձորային» սմարթֆոնի նոր մոդելը երեք անգամ ավելի արագ է հասել այս ցուցանիշին, քան նախորդ սերունդ iPhone 5-ը:

Հիշենք, որ նոր iPhone-ները վաճառքի դուրս եկան 2013թ. սեպտեմբերի 20-ին և ընդամենը 3 օր հետո սահմանվեց վաճառքների ռեկորդ՝ 9մլն. օրինակ:

Localytics ընկերության վերլուծաբանների տվյալներով, iPhone 5c-ն վաճառքի առաջին երեք օրերին վաճառքի ծավալներով 3.7 անգամ զիջել է ֆլագման iPhone 5s-ին:

Consumer Intelligence Research Partners (CIPR) հետազոտական ընկերության հարցումների արդյունքում պարզվել է, որ iPhone 5s-ը նախընտրել են գնել iPhone օգտագործողների 64%-ը, իսկ iPhone 5c-ն՝ 27%-ը:

Աղբյուրը՝ phonearena.com