Google-ը գործարկել է օնլայն ցուցահանդեսների հարթակ

Online expo

Այսուհետ յուրաքանչյուր օգտագործող կարող է ստեղծել սեփական օնլայն ցուցահանդեսը՝ առանց կայք, հոսթինգ ու հատուկ գիտելիքներ ունենալու:

Google-ի ստեղծած նոր հարթակը թույլ է տալիս դիտել նկարները մակրո ռեժիմով: Հարթակը հարմար է ոչ միայն կտավների թվային տարբերակներ,  այլև լուսանկարներ տեղադրելու համար:

Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ցուցահանդես ստեղծելու համար պետք է մուտք գործել այս հղումով, վերբեռնել նկարներն ու տեսանյութերը և հետևել հրահանգներին: Նշենք, որ տվյալ նախագիծն իրականություն է դարձել Google-ի և աշխարհի տարբեր թանգարանների հնգամյա համագործակցության արդյունքում:

Աղբյուրը՝ googlerussiablog.blogspot.com