Kringl ՝ Ձմեռ պապի գոյությունն ապացուցող հավելված

Kringl ՝ Ձմեռ պապի գոյությունն ապացուցող հավելված

Santa

Kringl հավելվածը թույլ է տալիս ստեղծել Ձմեռ պապի գոյությունն ապացուցող փաստարկներ: Հավելվածը տեղադրելուց հետո կտեսնեք նրա մասնակցությամբ մի քանի տեսահոլովակներ, որտեղ նա ուտում է բլիթներ, խմում կաթ, ստուգում լավ երեխաների նամակներն ու պարկում փնտրում նվերներ:

Այնուհետև պետք է ծերուկին հարմարացնել ձեր ինտերիերին, ընտրել ճիշտ լուսավորություն, և հավելվածը կձայնագրի տեսանյութ ու կուղարկի ցանկացած հասցեով, լինի Facebook, Twitter, թե էլ. հասցե:

Հավելվածն անվճար հասանելի է Apple store և Google Play-ում:

Աղբյուրը՝ kringlapp.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր