«.москва» и «.moscow» դոմենային տիրույթները հասանելի կլինեն 2014-ին

ICANN-ը հաստատել է «.москва» և «.moscow» դոմենային գոտիների գործարկման իրավունքը: Այս մասին հաղորդում է Digit.ru-ն:

Հիշեցնենք, որ դոմենային գործունեությունը ղեկավարող ICANN-ը ստացել է մոտ 1900 դիմում՝ 1400 նոր դոմենային գոտիներ գործարկելու թույլտվություն ստանալու համար: Այս պահի դրությամբ հաստատվել են «.рус», «.сайт», «.ком», «.онлайн», «.дети», «.yandex» և մի շարք այլ դոմենային գոտիներ:

Ըստ ICANN-ի հետ եկած համաձայնության՝  ռեգիստրատոր ընկերությունները կկարողանան սկսել գրանցումը «.москва» и «.moscow» դոմենային գոտիներում 2014թ.-ի ապրիլին: Մինչ այդ կփորձարկվի տվյալ դոմենային անունների  տեխնոլոգիական ենթակառուցվածքը:

Այս դոմենային գոտիների բաց գրանցումը կսկսվի 2014-ի նոյեմբերին: Սպասվում է, որ մեկ դոմենային անվան արժեքը չի գերազանցի 600 ռուբլին:

Աղբյուրը՝ Digit.ru