Թողարկվել է «Ռիո 2» անիմացիոն մուլտֆիլմի նոր թրեյլերը (վիդեո)

Թողարկվել է ռեժիսոր Կառլոս Սալդանայի «Ռիո 2» անիմացիոն մուլտֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմի 2-րդ մասում գլխավոր հերոսները՝ թութակներ Կապուտակն (դերակատար՝ Ջեսի Էյսենբերգ) ու Մարգարիտը (Ան Հեթուեյ) և նրանց երեք ձագուկները թողնում են իրենց քաղաքային կյանքը և մեկնում Ամազոն՝ փնտրելու իրենց ազգականներին:

Մուլտֆիլմի հերոսներին մարմնավորում են նաև մի շարք այլ ճանաչված դերասաններ և երգիչներ՝ Will.i.am-ը, Էնդի Գարսիան, Թրեյսի Մորգանը, Ջեմի Ֆոքսը, Բրունո Մարսը և այլոք: «Ռիո 2»-ի պրեմիերան կկայան 2014թ. ապրիլի 11-ին:

Աղբյուրը՝ empireonline.com