Ստեղծվել է աստղազարդ երկնքի ամենամեծ լուսանկարը (վիդեո)

starsՆիկ Ռայզինգերն, ով ստեղծել է Sky Guide հավելվածը՝ նվիրված աստղերին ու համաստեղություններին, սահմանել է հետաքրքիր ռեկորդ: Նա ուղևորվել է ճամփորդության և հասցրել անցնել մոտ 100 000 կմ: Այդ ամբողջ ընթացքում նա ամեն գիշեր լուսանկարել է աստղազարդ երկինքը:

Ստացված 37 000 նկարներից հավաքվել է մեկ ամբողջական լուսանկար: Sky Guide-ի նոր տարբերակը, որում տեղադրված կլինի true-color լուսանկարը՝ 100 000 x 50 000 պիկսել թույլատրությամբ, կթողարկվի դեկտեմբերի 19-ին, իսկ առայժմ հասանելի է հավելվածի հին տարբերակը:

«Ես ցանկանում եմ ցույց տալ մարդկանց աստղազարդ երկինքն այնպիսին, ինչպիսին նրանք երբեք չեն տեսել: Սիեթլում, որտեղ ես եմ ծնվել, ամենապարզ գիշերով կարելի է տեսնել երկնքում ընդամենը 20 կամ 30 աստղ, իսկ իմ լուսանկարում դուք կկարողանաք տեսնել 20-30 միլիոն աստղ», — պատմում է Նիկը:

Աստղային երկնքի 360 աստիճան համայնապատկերը կարող եք դիտել այստեղ:

Աղբյուրը՝ skysurvey.org