Google-ը գործարկել է Tips էջը

Որքան էլ Google-ը փորձում է հնարավորինս պարզ և մատչելի դարձնել իր այնպիսի արտադրանքների օգտագործումը, ինչպիսիք են Google Now-ն կամ Docs-ը, ո՞վ ունի ժամանակ ուսումնասիրել և սովորել բոլոր հնարավորությունները:

google-tips

Ահա թե ինչու Google-ը գործարկել է Tips ծառայությունը. կայք, որտեղ կարճ տեղեկատվական քարտերի տեսքով ներկայացված են իր բոլոր 13 սպառողական արտադրանքների հնարավորությունները: Օգտագործողները կարող են ավելացնել նաև սեփական խորհուրդ-քարտերը:

Tips-ը հասանելի է առայժմ միայն վեբ-բրաուզերների համար: