Apple-ը մտադիր է ստեղծել կոր էկրանով iPhone

Apple-ը մտադիր է ստեղծել կոր էկրանով iPhone

curved iphone

Շատերը հավանաբար հասցրել են ուսումնասիրել Samsung-ի Galaxy Round և LG-ի G Flex ճկվող կոր էկրաններով սմարթֆոնները: Apple ընկերությունը որոշել է ետ չմնալ մրցակիներից և արտոնագրային դիմում է ներկայացրել:

Կարծես թե «խնձորային» ընկերությունը ցանկցանում է արտոնագրել սենսորային էկրան՝ բաղկացած ճկուն ապակու մի քանի շերտերից: Ըստ արտոնագրի դիմումում առկա նկարագրության, Apple-ն այս տեխնոլոգիան օգտագործելու է սեսնսորային էկրաններում, նոութբուքերում և մուլտիթաչ մկնիկներում:

Սա նշանակում է, որ չի բացառվում, որ մի օր շուկայում կհայտնվի կոր iPhone սմարթֆոն:

Աղբյուրը՝ PatentlyApple.com