Samsung Galaxy Core Advance՝ Galaxy ընտանիքի նոր անդամ

Samsung Galaxy Core Advance՝ Galaxy ընտանիքի նոր անդամ

Galaxy-Core-Advance

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy ընտանիքի նոր սմարթֆոն՝ Galaxy Core Advance-ը: Այն ունի 4.7 դյույմ էկրան, աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Սարքը վաճառքի կհանվի 2014-ի հունվարին:

Այս մոդելը համարվում է բյուջետային: Այն հագեցած է 1.2 ԳՀց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, մինչև 64Գբ հավելյալ ծավալ ավելացնելու microSD բնիկով, 2000մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով, հիմնական 5Մպ ֆոտոխցիկով:

Սմարթֆոնը պարունակում է Samsung-ի բրենդային ծրագրերը՝ S Voice օգնականը, S Translator-ը, Sound & Shot-ը, Group Play-ը և Easy Mode-ը: Այն ունի նաև NFC, Bluetooth 4.0, GPS:

Galaxy Core Advance-ը հասանելի կլինի երկու գույնով՝ կապույտ և սպիտակ: Սարքի արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ thenextweb.com