Թողարկվել է Gmail-ի Android-հավելվածի նոր տարբերակը

Երկար սպասված Gmail հավելվածի 4.7 տարբերակը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով՝ ինքնապատասխանիչ, ամպային տպագրության ապահովում, բոլոր տեսակի ֆայլերի փոխանակում և այլն:

Այժմ ինքնապատասխանիչը կարելի է միացնել հենց հավելվածի միջից: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Gmail-հաշվի կարգավորումներ, ընտրել ինքնապատասխանիչի միացման ժամանակը և հաղորդագրությունը:

 Gmail-android-new

Նախկինում Gmail հավելվածով հնարավոր էր ուղարկել միայն նկարներ և տեսանյութեր, իսկ այսուհետ հնարավոր կդառնա ցանկացած ֆայլ կցել ուղարկվող նամակին:

 Gmail-android-new 02

Հավելվածի նոր հնարավորություններից է արխիվացված ֆայլերի բեռնումը՝ սկսած .zip-ից մինչև .xtar ֆորմատի ֆայլեր:

Եթե Դուք օգտագործում եք Android 4.4 օպերացիոն համակարգ, ապա ստացված նամակները կկարողանաք տպել ամպային եղանակով: Բացի այդ՝ Gmail 4.7-ն ավելի լավ է աշխատում հին սմարթֆոնների վրա, քանի որ մշակողները կատարելագործել են հավելվածի արտադրողականությունը: