Gmail-ի նոր ֆունկցիան վտանգավոր է անվտանգության տեսանյունից

Gmail փոստային ծառայությունը, որը համալրվել է նկարները նամակներում ավտոմատ կերպով ցուցադրելու ֆունկցիայով, կարող է վտանգավոր լինել օգտագործողի համակարգչի համար:

Տվյալ ֆունկցիան տարիներ առաջ նույնպես գործում էր, սակայն ապաակտիվացվեց՝ նույն անվտանգության խնդրի պատճառով: Այս մասին գրում է Cnet-ը:

Google-ի ներկայացուցիչները նշում են, որ նկարները կտեղադրվեն ընկերության պրոքսի-սերվերներում, ինչը կկանխի վնասակար ծրագրերի ներխուժումն օգտագործողի համակարգիչ: Սակայն անվտանգության մասնագետների խոսքով՝ եթե Gmail-ն ավտոմատ կերպով ցուցադրի նկարները, չարամիտներն արդեն իսկ կիմանան, որ իրենց ուղարկած սպամը, օրինակ, կարդացվել է:

Google-ի մասնագետներն իրենց հերթին պնդում են, որ հնարավոր չէ տվյալներ ստանալ օգտագործողի ակտիվության մասին, քանի որ սերվերները չեն ցուցադրում օգտագործողի IP-հասցեն, գտնվելու վայրը և այլ ինֆորմացիա:

Աղբյուրը՝ cnet.com