Google-ը մտնում է ռոբոտաշինության ոլորտ

Google ընկերությունը գնել է Boston Dynamics ընկերությունը, որը նախագծում է ռոբոտներ ԱՄՆ Պենտագոնի համար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Թե որքան է արժեցել ինտերնետ հսկայի համար նման գործարքը, առայժմ գաղտնի է պահվում: Boston Dynamics-ի նախագծած ռոբոտներից մեկը BigDog-ն է, որի մասին պատմող տեսանյութն ունի YouTube-ում ավելի քան 15 միլիոն դիտում: Ռոբոտը կարողանում է բարձրանալ բարձր բլուրների վրա, քայլել ձյան միջով, սահել սառույցի վրայով և դիմակայել մարդու հարվածին:

Նշենք, որ վերջերս Google-ը բացեց ռոբոտների նախագծման և արտադրման հատուկ բաժին, որը գլխավորում է Android ՕՀ-ի նախկին ղեկավար Էնդի Ռուբինը:

Աղբյուրը՝ nytimes.com