iPhone Stencil Kit՝ գործիք դիզայներների համար

Apple ընկերության արտադրանքների համար հսկայական քանակությամբ աքսեսուրաներ կան շուկայում՝ սկսած սովորական պատյաններից մինչև հատուկ պրոֆեսիոնալ դոկ-կայաններ: Սակայն նշված աքսեսուարները դժվար թե օգնեն դիզայներներին՝ iOS հավելվածների ինտերֆեյս ստեղծելիս: Իսկ յուրօրինակ գործիք iPhone Stencil Kit-ը հաստատ պետք կգա:

iphone-stencil kit

iPhone Stencil Kit-ը յուրօրինակ մետաղյա տրաֆարետ է: Այն պարունակում է iOS 7 հավելված նախագծելու համար անհրաժեշտ հիմնական գրաֆիկական էլեմենտրները: Stencil Kit-ի հետ միասին տրվում է նաև մեխանիկական մատիտ, ինչպես նաև էսքիզները վերբեռնելու հնարավորություն:

iphone-stencil kit-02

iPhone Stencil Kit-ի արժեքն է 25 դոլար:

Աղբյուրը՝ appleinsider.ru