Orange-ի բաժանորդները ռոմինգից օգտվելիս զանգեր կընդունեն 65 դր/ր հատուկ սակագնով

Orange-ի բաժանորդները ռոմինգից օգտվելիս զանգեր կընդունեն 65 դր/ր հատուկ սակագնով

Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է հատուկ սակագին ամանորյա արձակուրդներին ամենաշատ այցելվող երկրներում՝ Եգիպտոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հորդանան, Թաիլանդ, Շրի Լանկա և Հնդկաստան: Այս երկրներում դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի համար կգործի 65 դր/ր հատուկ սակագինը:

Հիշեցնենք, որ Orange-ը նաև ռոմինգի անհամեմատ ցածր սակագին է առաջարկում նաև Orange Գոտու 21 երկրներում՝ 250 դրամ/րոպե մուտքային և ելքային զանգերի համար:

Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մոլդովան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Իսրայելը և Բելգիան: Orange Գոտու հատուկ սակագները գործում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Լատվիայում և Չեխիայում:

Orange ռոմինգի ծառայության մասին ավելին՝ http://orangearmenia.am/roaming/index.php