Ինչպես ընտրել սմարթֆոն

SmartphonesՍմարթֆոնի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է, քանի որ ամեն օր մենք տեխնիկայի համար ծախսում ենք մեծ գումարներ, սակայն հաճախ արդյունքում այն իրեն չի արդարացնում:

Ինչո՞ւ է ինձ պետք սմարթֆոնը

Սա առաջին հարցն է, որ պետք է տալ գնում կատարելուց առաջ: Օգտագործողների մի մասի համար կարևոր է միշտ միացած լինել ինտերնետին, սոցցանցերին ու էլ-փոստին: Մյուսները ցանկանում են խաղեր խաղալ, ոմանք էլ ուղղակի ուզում են որոշակի կարգավիճակ ձեռք բերել. վերջիններիս միանշանակ խորհուրդ կտանք առանց տեխնիկական տվյալներին նայելու գնել ամենաթանկ սմարթֆոնը:

Ներկայացնում ենք հինգ գործոններ, որոնք կօգնեն հասկանել՝ ինչպիսի սմարթֆոնի կարիք ունեք Դուք:

Օպերացիոն համակարգ

Եթե Դուք ցանկանում եք ձևափոխել ու զարգացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը, ապա Android-ը լավագույն տարբերակն է: Այս ՕՀ-ով կկարողանաք ներթափանցել համակարգի ամենախորքն ու կարգավորել այն, ինչպես ուզում եք: Իսկ եթե փակ համակարգը Ձեզ լիովին բավարարում է և Դուք ոչինչ չեք ցանկանում փոխել սմարթֆոնի ներքին կարգավորումներում, ապա iOS-ը (iPhone) վատ տարբերակ չէ:

Դիզայն և էկրանի չափս

Մեծ էկրանով սմարթֆոնները շատ հարմար են ֆիլմեր, նկարներ դիտելու համար, բայց, նախևառաջ, դրանք պետք է հարմար լինեն ձեռքում բռնելու և հեռախոսով խոսելու համար: Այնպես որ առաջնորդվեք հարմարավետությամբ: Նաև հաշվի առեք, որ այսօր ամենատարածվածները AMOLED և LCD էկրաններն են:

Հիշողություն

Ու խոսքը ներքին կամ արտաքին հիշողության մասին չէ, այլ օպերատիվ: Փոքր հիշողության պատճառով են սմարթֆոնները «կախվում» ու դանդաղում: Եթե համակարգչի դեպքում կարող ենք ավելացնել RAM, ապա հեռախոսի դեպքում` հնարավոր չէ: Բնականոն աշխատանքի համար պահանջվող օպերատիվ հիշողությունը պետք է լինի նվազագույնը 1 Գբ:

Մարտկոց

Անկախ նրանից, թե ինչ տեխնոլոգիայով է աշխատում սմարթֆոնի մարտկոցը, այն կլիցքաթափվի կայծակնային արագությամբ, եթե ամբողջ օրը խաղում եք կամ ֆիլմ դիտում: Ընտրեք նվազագույնը 2600 մԱ/Ժ և ավելի բարձր հզորությամբ մարտկոց. որքան բարձր, այնքան ավելի լավ: