Windows Phone 8.1-ը կունենա ծանուցումների կենտրոն

windows phoneMicrosoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը, որը համալրված կլինի ծանուցումների կենտրոնով, ինչպես, օրինակ, Siri անձնական օգնականն է iOS օպերացիոն համակարգի դեպքում:

The Verge-ը գրում է, որ ՕՀ-ի մանրամասները կներկայացվեն 2014-ի ապրիլին կայանալիք համաժողովին: Ծանուցումների կենտրոնը կունենա երկու տեսք: Էկրանի վերևից ներքև արվող թեթև հպումով հնարավոր կլինի տեսնել կարգավորումները, իսկ ավել երկար հպումով՝ ծանուցումների ողջ ցանկը:

Ծանուցումների կենտրոնի հնարավորությունը, որը վաղուց առկա է Android և iOS օպերացիոն համակարգերում, սպասվում էր դեռևս Windows Phone 8.0-ում, սակայն այն իրականություն չդարձավ, քանի որ ընկերությունը հայտարարեց, որ չի տեղավորվել ժամկետներում:

Աղբյուրը՝ theverge.com