Ստեղծվել է նստարան-հենարան iPad-ի փոքր օգտագործողների համար

Ստեղծվել է նստարան-հենարան iPad-ի փոքր օգտագործողների համար

Մանկական հավելվածներ նախագծող Fisher-Price ընկերությունը ստեղծել է նստարան-հենարան Babygear-ը՝ iPad-ի փորք օգտագործողների համար: iPad-ը տեղակայվում է անվտանգ պատյանում: Նստարանը կարող է տեղավորել մինչև 18կգ ծանրություն:

ipad babygear

Արտադրողների խոսքով, հատուկ հավելվածներն ուղեկցվում են բնության պատկերներով և պարունակում են երեխային հանգստացնող ձայներ: Դե իսկ բարձրորակ լուսանկարները օգնում են երեխայի մոտ զարգացնել ուշադրության կենտրոնացում:

Նստարանն ունի հենարան նաև խաղալիքների համար և հայելի, որոնք երեխային կզբաղեցնեն մեդիաբովանդակությունը ուսումանսիրելու ընդմիջումների ժամանակ: Յուրաքանչյուր դաս երեխայի համար տևում է 10-12 րոպե՝ կախված երեխայի տարիքից: Ավելի մեծ երեխաների համար կարելի է օգտագործել թվեր, տառեր և երգեր սովորելու հավելվածներ:

ipad babygear-02Աղբյուրը՝ lookatme.ru

Բաժիններ: Կրեատիվ և դիզայն