Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է նոր լոգոտիպ

oscars new logoԱմերիկյան կինոակադեմիան ներկայացրել է նոր ապրանքանշան: Ինչպես հաղորդվում է պաշտոնական մամլո հաղորդագրությունում, կինոակադեմիայի ողջ ժառանգությունը արտացոլող նոր կերպարի հայթայումը տևել է 2 տարի:

Արդյունքում, նոր խորհրդանիշը ստեղծվել է 180LA դիզայներական ընկերության կողմից: Այն իրենից ներկայացնում է նկարահանման լուսարձակի ճառագայթ՝ վերևից ներքև լուսավորող Օսկարի արձանիկը : Այս երկուսի միաձուլումը պատկերում է անգլերեն Ա տառը:

Ներկայացնում ենք տեսահոլովակ, որը պատմում է նոր ապրանքանշանի ստեղծման և նշանակության մասին:

Հիշեցնենք, որ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. մարտի 2-ին: