5 ինտերակտիվ Chrome հավելված երեխաների համար

5 ինտերակտիվ Chrome հավելված երեխաների համար

Chrome apps

Որպեսզի համակարգչի մոտ անցկացրած ժամանակը ոչ միայն զվարճալի լինի, այլև օգտակար, առաջարկում ենք ծանոթանալ Google Chrome դիտարկչի մի քանի հավելվածի, որոնք շատ ինտերակտիվ են, գունեղ, հետաքրքիր և ուսուցանող:

Birthday Party

chrome app birthda partyԱյս հավելվածով կարող եք զբաղեցնել փոքր տարիքի երեխաներին. պարզ ինտերակտիվ խաղեր և մուլտեր, որոնք հետաքրքիր կլինեն մինչև 5 տարեկան երեխաներին՝ գույները, առարկաների ձևերը, անունները, բնության երևույթները սովորելու համար:

Pictico-Coloring for Kids

Pictico

Պարզ «Ներկիր ինքդ»՝ փոքր բալիկների համար: Կարող եք այսուհետ չանհանգստանալ տան պատերի ու փոքրիկի շորերի կեղտոտվելու մասին:

MeeGenius! Children’s Books
MeeGenius

Եթե Ձեր երեխան արդեն կարդալ գիտի, ընդ որում՝ անգլերեն, ապա նրան դուր կգա այս հավելվածի մանկական գրադարանը: Այստեղ հավաքված են ամենահետաքրքիր ու հայտնի հեքիաթներն ու պատմությունները՝ շատ գեղեցիկ նկարազարդումներով և ընթերցողի խոսքով:

Carrotsticks

Carrotsticks

Այն երեխաները, ովքեր չեն սիրում մաթեմատիկա, պարզապես ծանոթ չեն այս հավելվածին: Սա ցածր դասարանցիների մի ամբողջ սոցիալական ցանց է, որտեղ նրանք կարող են մաթեմատիկական տարբեր գործողություններ անել, ստուգել միմյանց, անցնել թեստեր և մասնակցել մաթեմատիկայի օնլայն մրցումների: Ամեն մի լուծված խնդրի դիմաց երեխաները կստանան գազարներ: Այս հավելվածը մաթեմատիկայի հանդեպ սեր արթնացնելու լավ տարբերակ է:

KIDO’Z Games և KIDO’Z TV

KIDO’Z Games

Այս երկու հավելվածները պետք կգան այն դեպքում, եթե Ձեր տանը հավաքվել են մի քանի չարաճճի երեխաներ և Դուք չգիտեք՝ ինչով նրանց զբաղեցնել, որպեսզի չավիրեն շրջակայքը: Հավելվածները բացվում են նոր պատուհանում, որտեղ չեն երևում էջանշումները և այլ անձնական հղումներ, նույնիսկ չկա Address bar-ը, այնպես որ երեխաները չեն կարողանա ուրիշ կայք բացել:

KIDO’Z Games-ը խաղային պորտալ է, որտեղ հավաքված են շատ հետաքրքիր խաղեր: Իսկ KIDO’Z TV-ն՝ մանկական կինոթատրոն, որտեղ կան լավագույն ֆիլմերը, մուլտերը, տեսահոլովակները և այլն:

Եթե ցանկանում եք գտնել այլ հավելվածներ, ապա կարող եք փնտրել Google Chrome Web Store-ում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր