Motorola-ն թողարկել է բամբուկե կաղապարով Moto X

Motorola-ն թողարկել է բամբուկե կաղապարով Moto X

motorola bamboo-02

Motorola ընկերության Moto X դրոշակակիր սմարթֆոնը հասանելի կլինի փայտյա կաղապարով: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը:

Ամերիկյան սմարթֆոն արտադրողը մի շարք նյութերով փորձարկումների արդյունքում կատարել է իսկապես ինովացիոն քայլ: Փայտյա կաղապարով բամբուկե սմարթֆոնը շուկա դուրս կգա 2014թ. հունվարին:

motorola bamboo

Փայտյա կաղապար ստեղծելու հնարավորությունը հասանելի է կոնստրուկտոր-կայք Moto Maker-ում: Ընկերության խոսքով, յուրաքանչյուր նոր սմարթֆոն կտարբերվի նախորդից: Այս կերպ Motorola-ն փորձում է ընդգծել ոչ միայն իր բրենդային սմարթֆոնների, այլև օգտագործողների յուրօրինակությունը:

Հիշենք, որ Moto Maker ծառայությունը հնարավորություն է տալիս ստեղծել սմարթֆոնի կաղապար՝ սեփական նախասիրություններով:

Աղբյուրը՝ motorola-blog.blogspot.ru