Մեկնարկել է «Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով նոր ֆոտոմրցույթ

Մեկնարկել է «Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով նոր ֆոտոմրցույթ

 beeline-facebook-225«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում «Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով նոր ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողներն որպես մրցանակ կստանան Samsung GT-I9192  հեռախոսներ և խրախուսական մրցանակներ։

Մրցույթին կարող են մասնակցել 4-12 տարեկան երեխաների այն ծնողներն, ովքեր կլուսանկարեն իրենց երեխաների աշխատանքը  և մինչև դեկտեմբերի 27-ը ժամը 10:00 ներառյալ, կուղարկեն նկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Նկարում պետք է պատկերված լինի 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձին»։ Երեխան նկարը կարող է պատկերել ցանկացած մակերեսի վրա իր համար առավել նախընտրելի տարբերակով, օրինակ՝ մատիտով, կավիճով, ջրաներկով և այլն։

Մրցույթում կհաղթեն երկու աշխատանք. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե (VOTE), իսկ երկրորդ տեղը կընտրի հանձնաժողովը, որը  կազմված է  լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի որոշմամբ ներկայացված աշխատանքներից մեկը երեխայի ծնողների համաձայնությամբ հետագայում կօգտագործվի մեր ընկերության գովազդային նյութերում։

«Հավատացած եմ, որ ինչպես մեր բոլոր մրցույթներն, այնպես էլ «Beeline  ամենամանկական մրցույթը» մեծ արձագանք կգտնի մեր օգտատերերի շրջանում։ Բազմիցս ականատես եմ եղել մեր երեխաների տաղանդշատ և ստեղծագործ աշխատանքներին և համոզված եմ, որ կստանանք հետաքրքիր և յուրօրինակ մանկական բազմաթիվ աշխատանքեր, որոնք մեզ կպարգևեն դրական զգացողություններ և վառ տպավորություններ», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։

Մրցույթն ավարտվում է 2014 թվականի հունվարի 13-ին։ Հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում: