Որպեսզի համակարգչի մոտ անցկացրած ժամանակը ոչ միայն զվարճալի լինի, այլև օգտակար, առաջարկում ենք ծանոթանալ Google Chrome դիտարկչի մի քանի հավելվածի, որոնք շատ ինտերակտիվ են, գունեղ, հետաքրքիր և ուսուցանող:
Birthday Party
Այս հավելվածով կարող եք զբաղեցնել փոքր տարիքի երեխաներին. պարզ ինտերակտիվ խաղեր և մուլտեր, որոնք հետաքրքիր կլինեն մինչև 5 տարեկան երեխաներին՝ գույները, առարկաների ձևերը, անունները, բնության երևույթները սովորելու համար:
Pictico-Coloring for Kids
Պարզ «Ներկիր ինքդ»՝ փոքր բալիկների համար: Կարող եք այսուհետ չանհանգստանալ տան պատերի ու փոքրիկի շորերի կեղտոտվելու մասին:
Եթե Ձեր երեխան արդեն կարդալ գիտի, ընդ որում՝ անգլերեն, ապա նրան դուր կգա այս հավելվածի մանկական գրադարանը: Այստեղ հավաքված են ամենահետաքրքիր ու հայտնի հեքիաթներն ու պատմությունները՝ շատ գեղեցիկ նկարազարդումներով և ընթերցողի խոսքով:
Carrotsticks
Այն երեխաները, ովքեր չեն սիրում մաթեմատիկա, պարզապես ծանոթ չեն այս հավելվածին: Սա ցածր դասարանցիների մի ամբողջ սոցիալական ցանց է, որտեղ նրանք կարող են մաթեմատիկական տարբեր գործողություններ անել, ստուգել միմյանց, անցնել թեստեր և մասնակցել մաթեմատիկայի օնլայն մրցումների: Ամեն մի լուծված խնդրի դիմաց երեխաները կստանան գազարներ: Այս հավելվածը մաթեմատիկայի հանդեպ սեր արթնացնելու լավ տարբերակ է:
KIDO’Z Games և KIDO’Z TV
Այս երկու հավելվածները պետք կգան այն դեպքում, եթե Ձեր տանը հավաքվել են մի քանի չարաճճի երեխաներ և Դուք չգիտեք՝ ինչով նրանց զբաղեցնել, որպեսզի չավիրեն շրջակայքը: Հավելվածները բացվում են նոր պատուհանում, որտեղ չեն երևում էջանշումները և այլ անձնական հղումներ, նույնիսկ չկա Address bar-ը, այնպես որ երեխաները չեն կարողանա ուրիշ կայք բացել:
KIDO’Z Games-ը խաղային պորտալ է, որտեղ հավաքված են շատ հետաքրքիր խաղեր: Իսկ KIDO’Z TV-ն՝ մանկական կինոթատրոն, որտեղ կան լավագույն ֆիլմերը, մուլտերը, տեսահոլովակները և այլն:
Եթե ցանկանում եք գտնել այլ հավելվածներ, ապա կարող եք փնտրել Google Chrome Web Store-ում: