Apple-ը հայտնել է 2013 տարվա լավագույն iOS հավելվածները

Ridiculous Fishing – A Tale of Redemption2013-ը App Store-ի համար կրկին ռեկորդակիր էր: Աշնանը iPad շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնեց, որ օնլայն խանութում հավելվածների թիվն անցել է միլիոնը: Իսկ այսօր արդեն Apple-ն ամփոփում է տարին և հրապարակել է տարվա լավագույն iOS հավելվածները:

App Store-ը հրապարակել է լավագույն հավելվածներ 3 կատեգորիաներում՝ ամենաներբեռնվող, խմբագրության ընտրություն և տարվա թրենդներ: Յուրաքանչյուր կատեգորիայում կազմվել են առանձին ցուցակներ iPhone  և iPad հավելվածների:

Տարվա խաղը ճանաչվել է Ridiculous Fishing – A Tale of Redemption-ը, իսկ iPad հավելվածներում լավագույն խաղն է BADLAND-ը: Հավելվածների առաջատարների ցուցակում են նաև օտար լեզուներ սովորեցնող ծրագրեր Duolingo – Learn Languages for Free-ն iPhone-ի համար և Disney Animatedը iPad-ի համար:

Candy Crush Saga-ն ճանաչվել է ամենաշատ ներբեռնվոց ծրագիրը թե՛ iPhone-ի և թե՛iPad-ի համար:  Վճարովի հավելվածներում լավագույնն է ճանաչվել Minecraft – Pocket Edition-ը:

Իհարկե iOS օգտագործողները առավել հետաքրքրություն են ցուցաբերել սոցցանցերի նկատմամբ: Սոցցանցերի առաջատար է ճանաչվել YouTube տեսապորտալի հավելվածը, որին հաջորդում են Vine, Facebook և Instagram հավելվածները: Twitter-ի հավելվածն այս անգամ դուրս է մնացել լավագույն տասնյակից:

2013թ. լավագույն iOS-հավելվածների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ App Store-ի համապաասխան բաժնում:

Աղբյուրը՝ itunes.apple.com