Google Glass-ը թույլ կտա լուսանկարել՝ թարթելով աչքը

google glassGoogle-ը Apple App Store-ում շատ կարճ ժամանակով տեղադրել է MyGlass հավելվածը և շատ արագ էլ ջնջել այն: Խոսքը այն հավելվածի մասին է, որը աշխատում է Google Glass խելացի ակնոցի հետ:

Միջադեպից կարճ ժամանակ անց ընկերության ներկայացուցիչները պատմել են սարքի նոր հնարավորությունների մասին, ինչպես նաև բացատրել, թե ինչու է այն ջնջվել հավելվածների խանութից: Պարզվում է, որ այն թարմացումը, որն անհրաժեշտ է հավելվածի բնականոն աշխատանքի համար, չի թողարկվել դեռ:

Շուտով օգտագործողները կկարողանան աչքը թարթելով լուսանկարներ անել: Ավելի վաղ ցանցում հայտնվեց Wink հավելվածը, որը թույլ էր տալիս անել դա:

«Մենք սկսել ենք լուսանկար անելուց, սակայն պատկերացրեք՝ ինչեր կարող ենք անել աչք թարթելով»,-Google-ի պաշտոնական բլոգում գրում են Glass-ի մշակողները: Նրանց խոսքով՝ շուտով հնարավոր կդառնա թարթելով վճարում անել կայանատեղիում, գնումներ անել ու նայել բաղադրատոմսեր:

Աղբյուրը՝ Mashable.com