Porsche ավտոմեքենան հնարավոր է ներբեռնել և տպել 3D-տպիչով

Porsche ընկերությունը ցանցում տեղադրել է Cayman S ավտոմեքենայի մոդելը, որը կարելի է ներբեռնել և տպել 3D-տպիչով, ինչպես փոքր, այնպես էլ ամբողջական չափսով:

Ընկերության պաշտոնական կայքը առաջարկում է տպել մոդելը, ներկել այն ցանկացած գույնով և ուղարկել ստացված արդյունքը ընկերություն:

porsche

Նշենք, որ մոդելի գծագրերը սահմանափակվում են ավտոմեքենայի արտաքին տեսքով, սակայն հեռու չեն այն ժամանակները, երբ հնարավոր կլինի եռաչափ տպիչով պատրաստել աշխատող մեքենա:

Աղբյուրը՝ Porsche.com