Թողարկվել է Cut the Rope խաղի 2-րդ մասը

ZeptoLab ընկերության նախագծողները գործարկել են ճանաչված Cut the Rope խաղի շարունակությունը: Գլուխկոտրուկի 2-րդ մասը խոստանում է ուրախացնել խաղասերներին բարելավված գրաֆիկայով, նոր մակարդակներով, հավելյալ հերոսներով և այլ նորույթներով:

Cut the Rope 2-ում գլխավոր հերոս Ամ Նյամը փորձում է դուրս պրծնել իր վանդակից և մեկնում է ճամփորդության անծանոթ վայրերով: Քաղցրավենիքների փնտրտուքի ճանապարհին նա հանդիպում է 5 նոր ընկերների, որոնցից յուրաքանչյուրը օգնում է նրան հաղթահարել ճանապարհի դժվարությունները:

Cut the Rope 2-ը վճարովի է: Այն հնարավոր է գնել App Store-ից

Աղբյուրը՝ appleinsider.com