Ռումինացի երիտասարդը պատրաստել է հսկա Lego-ավտոմեքենա (վիդեո)

legocar_1

Lego-ի բոլոր փոքրիկ սիրահարները միշտ փորձում են հավաքել որևէ ավտոմեքենա: Իսկ 20 ամյա ռումինացի Ռաուլ Օայիդան բոլորից ամբիցիոզը գտնվեց: Նա կառուցել է հսկա Lego ավտոմեքենա, որն անգամ հնարավոր է վարել:

Նա սկսել է աշխատել այս նախագծի շուրջ 2012թ. ապրիլից, երբ հավաքել էր բավական մեծ Lego ինքնաթիռ և բաց թողել այն օդ: Հսկա Lego ավտոմեքենան պատրաստելու համար պահանջվել է 20 ամիս՝ կոնցեպտի նախագծումից և դիզայնից մինչև ամբողջական իրականացում: Այս ավտոմեքենան բաղկացած է ավելի քան 500 000 Lego կտորներից և քիչ քանակությամբ այլ կառուցվածքային կտորներից՝ անվադողեր, անիվներ, շարժիչ և այլն:

Ռաուլ Օայիդան փորձարկել է իր ավտոմեքենան Ավստրալիայում, որի ընթացքում այն որոշ վնասվածքներ է ստացել: Ռումինացի Lego-ասերի խոսքով, նա կարող է նորոգել ամեն մի մասը:

Աղբյուրը՝ cnet.com