IBM-ը՝ ապագայի գլխավոր տեխնոլոգիաների մասին

IBM-LogoIBM ընկերությունը Five in Five ամենամյա վարկանշի շրջանակներում հայտարարել է առաջիկա 5 տարիների ամենահեռանկարային ու սպասված տեխնոլոգիաների մասին:

Ընկերության աշխատակիցների կարծիքով՝ մոտակա ժամանակում իսկական հեղափոխություն տեղի կունենա կրթության ոլորտում. դասախոսները ամպային ծառայությունների միջոցով կկարողանան անհատական դասացուցակ կազմել յուրաքանչյուր ուսանողի համար և հեռակա կարգով ստուգել նրանց առաջադիմությունը:

Բացի այդ՝ ամպային ծառայությունները մեծ դեր կունենան առողջապահության ոլորտում, մասնավորապես՝ մարդու առողջությանը վերաբերող վերլուծական հաշվարկներում, որոնք էլ հիմք կհանդիսանան անհատական բուժում նշանակելու համար:

Հաջորդ ոլորտը, ըստ IBM-ի, գնորդի վարքագիծը վերլուծող և հավելյալ իրականության տեխնոլոգիաների զարգացումն է, որը թույլ կտա խանութներին ավելի գրավիչ դառնալ գնորդների համար, քան ինտերնետ-խանութներն են:

IBM-ը նաև կարծում է, որ կհայտնվեն «անձնական թվային պաշտպաններ», որոնք պատասխանատու կլինեն օգտագործողի բոլոր սարքերի և դրանցում առկա տվյալների պաշտպանության համար: Ապագայի տեխնոլոգիաների թվում, ըստ IBM-ի, նաև «խելացի» քաղաքներն են, որոնք կկարողանան ճիշտ կառավարել քաղաքային ռեսուրսները և ավտոմատ կերպով շփվել քաղաքացիների հետ շարժական սարքերի ու սոցցանցերի միջոցով:

Աղբյուրը՝ ibm.com