«SOS»` նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից

VivaCell-MTSԱյժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն մշտապես տեղեկանալու իրենց մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի վավերականության ժամկետի և հաշվեկշռի մասին և, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու այն:

«SOS» ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման հրահանգը, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը և այն գումարի չափը, որին հասնելու մասին բաժանորդը ցանկանում է տեղեկանալ:

Հարցման հրահանգը պետք է ուղարկել *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը# (օրինակ՝ *155*093298888*200#) ձևաչափով:

Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ իր քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ հաղորդագրության ստացման հարցում է ուղարկվել և ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե` ոչ:

Հարցումը հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել *155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը# հրահանգը: Ծառայությունը տրամադրվում է անվճար: