Twitter-ի մասին կնկարահանվի հեռուստասերիալ

TwitterՃանաչված Twitter միկրոբլոգի ստեղծման և հիմնադրման մասին հնարավոր է նկարահանեն հեռուստասերիալ: Խոսքը գնում է Նյու Յորք Թայմսի լրագրող Նիք Բիլթոնի բեսթսելեր համարվող «Hatching Twitter: A True Story of Money, Power, Friendship, and Betrayal» գրքի էկրանիզացիայի մասին:

Ինչպես հաղորդում է USA Today-ը՝ հղելով Նիք Բիլթոնին, Lionsgate Television հեռուստաընկերությունը ձեռք է բելեր գիրքը էկրանիզացնելու իրավունքը: Այս հեռուստաընկերությունը արտադրել է նաև ճանաչված «Սումերկի», «Քաղցած խաղեր» ֆիլմերը:

«Սերիալը կպատմի Սիլիկոնյան հովտի՝ դեռևս հեռուստատեսությունում չհայտնված այլ կողմի մասին: Այն կցուցադրի միկրոբլոգի հիմնադիրների կյանքի ընթացքը»,- նշել է սերիալի պրոդյուսեր Էլիսոն Շերմուրը:

Նշենք, որ բեսթսելեր գիրքը թողարկվել է 2013թ. նոյեմբերի 5-ին: Այն նկարագրում է Twitter-ի հիմնադրման պատմությունը 4 հիմնադիրների խոսքերով: Որոշ պրոֆեսիոնալ հրատարակությունների՝ The Economist, Gizmodo, Mashable և այլքի  կողմից այս գիրքը համարվել է 2013 տարվա լավագույն գիրքը:

Աղբյուրը՝ usatoday.com