Secure Passwords՝ գաղտնաբառեր ստեղծելու և պահպահնելու հեշտ միջոց

Secure Passwords՝ գաղտնաբառեր ստեղծելու և պահպահնելու հեշտ միջոց

safetyԳոյություն ունեն գաղտնաբառերի անվտանգության պահպանման բազմաթիվ ծրագրեր, սակայն պետք է ուշադրություն դարձնել մի քանի կանոնների, որպեսզի այդ անվտանգությունն իսկապես հուսալի լինի:

Առաջին հերթին գաղտնաբառերը պետք է բավական բարդ լինեն ու ամենակարևորը՝ տարբեր: Նաև պետք է գաղտնաբառերը պահպանել ուրիշ անձանց անհասանելի տեղում:

Սովորաբար եթե գաղտնաբառդ բարդ է ու կարողացել ես այս սովորել ու հիշել, ապա սկսում ես այն օգտագործել բոլոր կայքերում ու ծառայություններում: Իսկ սա անվտանգության տեսանկյունից շատ վտանգավոր քայլ է:

Ներկայացնում ենք մի ծրագիր՝ Secure Passwords v2.0, որը գաղտնաբառերի գեներատոր է, բացի այդ՝ պահպանում է ստեղծած գաղտնաբառերը: Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ.

secure_passwords

Որևէ ծառայությունում գրանցվելիս բացում ենք Secure Passwords-ը ու լրացնում նոր ծառայության տվյալները՝ լոգինը, ծառայության անունը, գաղտնաբառի երկարությունը, գաղտնի հուշումը: Դրանից հետո սեղմում ենք Show Password կոճակն ու ստանում գեներացված գաղտնաբառը:

Հասկանալի է, որ ամեն մի ծառայության համար կստեղծվի ունիկալ գաղտնաբառ: Այն պատճենում ենք և գրանցվում անհրաժեշտ ծառայությունում:

Գաղտնաբառերը հիշել, պարզ է, որ հնարավոր չի լինի: Եթե այն Ձեզ կրկին անհրաժեշտ կլինի բավական է մուտք գործել ծրագիր, գրել լոգինը և հուշող բառը ու գաղտնաբառը կրկին կցուցադրվի:

secure_passwords_2

Ամենալավն այն է , որ Secure Passwords-ն ունի և՜ օնլայն հավելված, և՜ Chrome-ի լրացում, և՜ Android-հավելված, ու նույնիսկ ավտոնոմ տարբերակ, որն աշխատում է առանց ինտերնետի: Այդպիսով Ձեր գաղտնաբառերը հասանելի կլինեն ցանկացած հարթակից ու աշխարհի ցանկացած կետից:

Ինչ վերաբերում է Ձեր տվյալների անվտանգությանը, ապա նշենք, որ ծրագրի հեղինակը (Amit Agarwal) շատ հայտնի և հեղինակավոր համակարգչային մասնագետ է, ով դժվար թե իր հեղինակությունը փոխանակի օգտագործողների գաղտնաբառերի հետ: Եվ ի տարբերություն Last Pass ծրագրի, որին վստահում են շատերը, Secure Passwords-ն աշխատում է նաև ավտոնոմ՝ առանց ինտերնետի ռեժիմում:

Աղբյուրը՝ labnol.org