Ինչպես պատրաստել ձեռնոց՝ սենսորային էկրանի համար

holding phone

Ձմռանը սմարթֆոնից օգտվելը դժվարացնում են ձեռնոցները, որոնցով հնարավոր չէ սեղմել սենսորային կոճակները: Պատճառն այն է, որ կտորը կամ գործվածքը չի հաղորդում մատից էկրանին անցնող էլեկտրական հոսանքը, այլ չեզոքացնում է այն: Այս խնդիրը լուծելու համար վաճառվում են ձեռնոցներ, որոնց մատների հատվածը պատրաստված է հաղորդող նյութից: Սակայն այդպիսի ձեռնոց կարելի է պատրաստել նաև ինքնուրույն:

1. Թելերի խանութից գնեք մետաղականացված թել (լյուրեքս)

knit

2. Կտրեք թելից մոտ 40սմ և դրանով թելեք ասեղը: Մինչև ձեռնոցի վրա կարելը, օգտվեք Ձեր հեռախոսից՝ հստակ տեսնելու համար, թե մատի որ հատվածն եք օգտագործում էկրանի վրա:

3. Ընտրած հատվածում կարեք թելը ձեռնոցի գործվածքի վրա, իսկ ներսում թողեք 5սմ թել, որպեսզի ապահովեք հոսանքի անցանելիություն:

4. Բավական կլինի միայն «ասեղնագործել» բութ մատի և ցուցամատի հատվածները, սակայն շատերը օգտագործում են նաև միջնամատը:

5. Թե ինչպիսի տեսք կունենա ասեղնագործությունը, կարևոր չէ, կարևոր է միայն, որ այն սերտ կոնտակտի մեջ մտնի Ձեր մատի հետ: