Apple-ը կանցկացնի Macintosh-ի 30 ամյակին նվիրված միջոցառում

Mac event

Macintosh թողարկվել է 1984 հունվարի 24-ին: Այն անհատական համակարգչի նոր տեսակ էր: Այդ ժամանակ Սթիվ Ջոբսը նոր էր հաստատվում որպես մեծ մարկետոլոգ և լեգենդար ղեկավար: Հենց այս Macintosh-ն էին գովազդում Super Bowl չեմպիոնատին:

Ինչպես հայտնում է Cnet-ը, հունվարի 25-ին, Macintosh-ի 30 ամյակի կապակցությամբ կանցկացվի հատուկ բարեգործական երեկո, որին կմասնակցի ոչ միայն Apple-ի առաջին նախագծողների թիմը, այլև հենց ինքը՝ Ռիդլ Սքոտը, ով առաջին Macintosh-ի լեգենդար տեսագովազդի ռեժիսորն է: Միջոցառմանը հրավիրված են նաև այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Այս իրադարձությանը նվիրված՝ ներկայացվել է տեսանյութ, որում Macintosh-ի շնորհանդեսն է, որի ժամանակ Սթիվ Ջոբսը ցուցադրում է Մակ-ի յուրահատուկ լինելը և հանրության տպավորությունները:

Հատուկ միջոցառումը կանցկացվի Flint Center կենտրոնում Կուպերտինոյում (ԱՄՆ)՝ Apple-ի կամպուսին մոտ: Միջոցառմանը կարելի է մասնակցել գնելով տոմս՝ 110 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ cnet.com