IBM-ը իրական կդարձնի վայրկյաններում Գբ ֆայլերի արագ փոխանցումը

IBM-LogoIBM-ը հայտարարել է Aspera ընկերության ձեռքբերման մասին, որը զբաղվում է ինտերնետով մեծ ծավալի ֆայլերի արագ փոխանցման տեխնոլոգիաներով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Fasp անունով տեխնոլոգիան թույլ է տալիս կրճատել ֆայլերի փոխանցման ժամանակը 99,9%-ով: Սա նշանակում է, որ 24 Գբ ֆայլի փոխանցումն ինտերնետով, որի համար սովորական պայմաններում կպահանջվեր 26 ժամ, տեխնոլոգիայի շնորհիվ կկատարվի 30 վայրկյանում:

IBM-ի մամուլի հաղորդագրության մեջ, սակայն, տեխնոլոգիայի մանրամասները չեն նշվում: Նշենք, որ Aspera-ի ծառայություններից օգտվում են շատ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Apple-ը՝iTunes Store օնլայն խանութի համար, ինչպես նաև Netflix ընկերությունը:

Fasp-ի շնորհիվ ֆիլմերի տեղադրումը iTunes-ում անհավատալիորեն կրճատվել է. նախկինում մեկ ֆիլմ տեղադրելու համար անհրաժեշտ էր միջինում 3.5 ժամ, իսկ այժմ` ընդամենը 5 րոպե:

Աղբյուրը՝ ibm.com