Լավագույն 5 Android-դիտարկիչները

Լավագույն 5 Android-դիտարկիչները

Android օպերացիոն համակարգի համար նախատեսված դիտարկիչները կարելի է հաշվել տասնյակներով, ընդ որում՝ դրանց մի մասը հայտնի են համակարգչային տարբերակներից, իսկ մի մասը նոր անուններ են: Ներկայացնում ենք դիտարկիչների լավագույն հնգյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները:

Google Chrome

chrome

Սա բոլորիս քաջ ծանոթ համակարգչային դիտարկչի բջջային տարբերակն է: Լավագույն կողմերից է այն, որ դիտարկիչը հնարավորություն է տալիս սինքրոնիզացնել տվյալները վեբ տարբերակի հետ, բացի այդ՝ այն արագ է աշխատում, սակայն դա վերաբերում է միայն հզոր տեխնիկական տվյալներ ունեցող սմարթֆոններին:

Mozilla Firefox

firefox

Firefox-ի ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային տարբերակը Chrome-ի արժանի մրցակիցն է: Համակարգային պահանջները գրեթե նույնն է, սակայն դիտարկչի ֆունկցիոնալությունը գերազանցում է Chrome-ին: Բացի այդ՝ բջջային տարբերակը չի կրկնում համակարգչայինի ինտերֆեյսը, այլ ստեղծված է հատուկ սմարթֆոնների համար: Կարելի է օգտվել նաև Add-on-ներից:

Opera Mini

opera

Այս դիտարկիչը տարբերվում է մրցակիցներից իր փոքր չափսով, սեփական շարժիչով և դանդաղ կապի դեպքում հիանալի աշխատանքով: Գաղտնիքն այն է, որ Opera-ն օգտագործում է տվյալների սեղման սեփական տեխնոլոգիան: Դիտարկիչն իդեալական է թույլ տվյալներ ունեցող սմարթֆոնների համար:

Next

nextԱյս դիտարկիչն աշխատում է բավական արագ, ինտերֆեյսով նման է Chrome-ին: Ունի նաև ավելացումների սեփական համակարգը: Դիտարկչի աշխատանքի համար չի պահանջվում օպերատիվ մեծ հիշողություն և հզոր պրոցեսոր:

Sleipnir Mobile

sleipnir

Թեև սա այնքան էլ հայտնի դիտարկիչ չէ, բայց ունի շատ յուրահատուկ ինտերֆեյս, շատ արագ է աշխատում: Համալրված է Blink ժամանակակից շարժիչով, որը հարմարեցնում է էջերը էկրանին, իսկ ժեստերով կառավարման ֆունկցիան թույլ է տալիս ղեկավարել բաց պատուհանները: Կարգավորումների մենյուն շատ մեծ է, ինչը հնարավորություն է տալիս կարգավորել ծրագիրն այնպես, ինչպես հարմար է:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր